Ինչպես տեղադրել Android P-ի Launcher-ը ցանկացած Android (5.0+) հեռախոսի վրա

Ամսաթիվ

Գաղտքնիք չէ, որ Android-ի նոր տարբերակները հիմնականում հասանելի են լինում քիչ թվով սմարթֆոնների վրա: Android P օպերացիոն համակարգը ևս բացառություն չէ: Սակայն XDA Developers-ի օգտատերերը կարողացել են այնպես անել, որպեսզի այս համակարգի Launcher-ը հնարավոր լինի տեղադրել ցանկացած ժամանակակից Android սմարթֆոնի վրա: Անհրաժեշտ է ընդամենը ներբեռնել apk ֆայլը և տեղադրել (install) հեռախոսի մեջ: Տեղադրելուց առաջ համոզվեք, որ հեռախոսի մեջ չունեք այս Launcher-ի որևէ տարբերակ (ունենալու դեպքում ջնջեք):


XDA Developers-ում առաջարկվում է Android P Launcher-ի երեք տարբերակ՝ օրիգինալ, փոփոխված (Android 7.0+) և փոփոխված (Android 5.0+): Կարող եք նաև տեղադրել Google Wallpapers հավելվածը, որպեսզի Ձեր օպերացիոն համակարգի արտաքին ինտերֆեյսն ավելի նմանեցնեք Google-ի նոր օպերացիոն համակարգերին:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն