Ինչպես ավելացնել ՖԻՖԱ 2018-ի խաղերի ժամանակացույցը Google Calendar-ում, iOS-ի և Անդրոիդի օրացույցներում
Ամսաթիվ
1. Մուտք գործեք Google Calendar:
2. Բացեք այս հասցեն:
3. Բացված էջում սեղմեք Google Calendar նշանի վրա:
Նշեմ, որ խաղերի օրերն ու ժամերը օրացույցի վրա կցուցադրվեն Հայաստանի ժամային գոտուն համապատասխան: Կարող եք նաև այս օրացույցը ներառել iOS համակարգի օրացույցում և խաղերից առաջ ստանալ ծանուցումներ iPad կամ iPhone սարքերի վրա:
1.Բացեք սարքի կարգավորումները և սեղմեք Mail, Contacts, Calendar ենթաբաժնի վրա:
2.Միացրեք Google-ի օրացույցի սինխրոնիզացիան:
3. Բացեք այս հասցեն, միացրեք ՖԻՖԱ 2018 օրացույցը և սեղմեք Save:
Անդրոիդի վրա նույնպես կարող եք ունենալ այս օրացույցը: Անհրաժեշտ է բացել օրացույցի կարգավորումները և միացնել համապաասխան օրացույցը: Որոշ ժամանակ անց համակարգն ավտոմատ կսինխրոնիզացնի օրացույցը: Կարող եք նաև ինքներդ ստիպել, որպեսզի օրացույցը թարմացվի: