Հաքերները Youtube-ից ջնջել են Despacito-ն ու անվանափոխել մի քանի հայտնի տեսահոլովակներ
Ամսաթիվ
Թարմացված
Հարձակման հետևանքներն արդեն վերացված են: Despacito տեսահոլովակն արդեն հասանելի է:
Երեկ անդրադարձել էի YouTube կայքում տեղադրված Despacito երգի տեսահոլովակին, որը առաջինն էր հատել 5 միլիարդ դիտումների սահամնը: Այսօր արդեն հայտնի դարձավ, որ այս տեսանյութն այլևս չկա YouTube-ում: Պարզվում է, որ ինչ-որ հաքերային խմբի հաջողվել է ջնջել այս տեսահոլովը YouTube-ից: Նույն խմբի կողմից տուժվել են նաև Շակիրայի, Ադելի և այլն հայտնի մարդկանց Vevo ալիքները:
Հաքերները հիմնականում փոխել են տեսանյութերի վերնագրերը և այնտեղ գրել իրենց անունները: Դեռ հայտնի չի, թե ինչ կլինի Despacito տեսահոլովակի ճակատագիրը: Տվյալ պահին այն չի ցուցադրվում YouTube-ում: