Ինչ փոփոխություններ կան նոր Gmail-ում և ինչպես ակտիվացնել
Ամսաթիվ
Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ Google-ը թողարկել է Gmail-ի նոր ինտերֆեյս և այն աստիճանաբար շուտով հասանելի կլնի բոլոր օգտատերերի համար: Այսպիսով օգտատերերի մեծ մասի մոտ արդեն հայտնվել է մի կոճակ, որի միջոցով հնարավոր է տեսնել այս նոր ինտերֆեյսը: Պետք է ընդամենը սեղմել վերևի աջ անկյունում գտնվող կարգավորումների կոճակի վրա և սեղմել Try the new Gmail կոճակը: Նշեմ, որ այդ կոճակի բացակայության դեպքում պետք է սպասեք, մինչև որ այն հասանելի դառնա ձեր պրոֆիլի համար:
Եթե Ձեր Gmail-ի հաշիվը կարգավորվում է աշխատանքի վայրի կամ ուսումնական հաստատության ադմինիստրատորի կողմից, ապա նա պետք է Google Admin-ում ակտիվացնի այս նոր ինտերֆեյսը:
Նոր Gmail-ում կատարված փոփոխությունները թույլ են տալիս ընտրել առաջարկվող կարճ պատասխաններից որևէ մեկը (բջջային տարբերակների վրա շուտվանից կար), միանգամից տեսնել նամակին կցված ֆայլերը, Snooze ֆունկցիայով հետաձգել նամակների ընթերցումը, իսկ Mark unread from here ֆունկցիայով կարող եք «չկարդացված» պիտակավորել միայն ճյուղավորված նամակների մի մասը:
Նոր Gmail-ում կարող եք նաև միանգամից օգտվել Google Calendar-ից, Keep-ից և ծառայություններից, որոնք կարող եք ավելացնել G Suite Marketplace-ից:
Նշեմ նաև, որ Gmail-ի բջջային տարբերակը նույնպես անմասն չի մնացել այս փոփոխություններից: