«Despacito»-ն առաջինը հատեց 5 միլիարդ դիտումների սահմանը: Որոնք են Youtube-ի ամենաշատ դիտված 20 տեսանյութերը

Ամսաթիվ

2017 թվականի հունվարի 12-ին YouTube կայքում տեղադրված Despacito տեսահոլովակը շարունակում է ռեկորդներ սահմանել: Օրեր առաջ այս տեսահոլովակը դարձավ առաջինը, որի դիտումների քանակը YouTube-ում հատեց 5 միլիարդի սահմանը: Այս գրառումը գրելու պահին տեսահոլովակն ունի 5.015.106.311 դիտում: Անցած տարի այս տեսահոլովակը նույնպես ռեկորդներ սահմանեց: Նախ այն դիտումներով առաջ անցավ Փոլ Ուոլկերի հիշատակին նվիրված «See You Again» տեսահոլովակին, այնուհետև առաջինը հատեց 4 միլիարդի սահմանը: 


Ներկայացված աղյուսակում կարող եք տեսնել, թե որոնք են YouTube-ում բոլոր ժամանակների ամենաշատ դիտված 20 տեսահոլովակները: Դեղին գույնով նշված երկու տեսահոլովակները երաժշտական չեն:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն