Ինչպես համակարգչով անվճար խաղալ PlayerUnknown’s Battlegrounds խաղը

Ամսաթիվ

PUBG խաղը (PlayerUnknown’s Battlegrounds) օնլայն «շութեր» է, որտեղ անհրաժեշտ է սպանել միևնույն կղզու վրա հայտնված հակառակորդներին և ողջ մնալ: Վերջերս մեծ իրարանցում առաջացրած այս խաղի բջջային տարբերակը անվճար հասանելի դարձավ Android և iOS համակարգերի բոլոր օգտատերերի համար: PUBG խաղը հասանելի է նաև Windows-ի ու XBox-ի վրա, սակայն այդ պլատֆորմերի վրա խաղալու համար պետք է գնել խաղը:



PUBG խաղը Windows-ում անվճար խաղալու համար կարող եք օգտվել BlueStacks ծրագրից, որը թույլ է տալիս համակարգչի վրա օգտագործել Android համակարգի հավելվածները: BlueStacks-ը ներբեռնելուց և տեղադրելուց հետո պետք է ընդամենը գտնեք անհրաժեշտ Android հավելվածը և տեղադրեք այս ծրագրի մեջ: Տվյալ դեպքում պետք է որոնեք PUBG խաղը և ներբեռնեք:



Քանի որ այս խաղը նախատեսված է թաչ էկրանով սարքերի համար, ապա նախընտրելի է, որ BlueStacks-ում կատարեք ստեղնաշարի ու մկնիկի որոշ կարգավորումներ: Տեսանյութի վերջում կարող եք տեսնել, թե ինչպես կարգավորել կոճակները:  

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն