Ինչպես համակարգչի կամ սմարթֆոնի վրա անվճար դիտել Discovery, NatGeo, Матч ТВ և այլ հայտնի ալիքներ

Ամսաթիվ

Գոյություն ունեն հատուկ ծառայություններ, որոնք որոշակի գումարի դիմաց տրամադրում են այսպես կոչված IPTV ալիքների ցուցակներ, որի միջոցով հնարավոր է առցանց դիտել հեռուստատեսային ալիքները: IPTV ցուցակն իրենից հիմնականում ներկայացնում է m3u ֆայլ, որի մեջ գրված է լինում ալիքների անուններն ու IP հասցեները:



IPTV-ի փլեյլիսթները հնարավոր է բացել վիդեո նվագարկող գրեթե բոլոր  ծրագրերով, կամ հատուկ IPTV ալիքները ցուցադրելու համար նախատեսված ծրագրերով:



Վերջերս հայտնաբերել եմ անվճար փլեյլիսթներ և ուզում եմ կիսվել Արմբլոգի ընթերցողների հետ: Եթե ժամանակի ընթացքում այս փլեյլիսթները չաշխատեն, ապա կարող եք ինտերնետում որոնել այլ IPTV փլեյլիսթներ:

Ինչպես դիտել համակարգչի վրա


1.Ներբեռնեք և տեղադրեք VLC ծրագիրը:

2.Բացեք VLC ծրագիրը և Media մենյուից ընտրեք Open Network Stream (կամ սեղմեք Ctrl+N):



3.Բացված պատուհանում գրեք ներքևի IPTV փլեյլիսթներից մեկի հասցեն ու սեղմեք Play:

➡ https://smarttvnews.ru/apps/iptvchannels.m3u
➡ https://smarttvnews.ru/apps/Auto_IPTV-400.m3u
➡ https://smarttvnews.ru/apps/Channels_full.m3u
➡ https://smarttvnews.ru/apps/Films.m3u
➡ https://smarttvnews.ru/apps/Channels.m3u
➡ http://iptv.slynet.tv/FreeSlyNet.m3u
➡ http://iptv.slynet.tv/FreeBestTV.m3u
➡ http://iptv.slynet.tv/PeerstvSlyNet.m3u
➡ http://listiptv.ru/iptv18.m3u
➡ http://iptv.slynet.tv/FreeWorldTV.m3u
➡ http://getsapp.ru/IPTV/03.18.m3u
➡ https://webhalpme.ru/PlaylistMart2018.m3u



4.Այս քայլերից հետո VLC-ում կցուցադրվի ալիքների ցանկը: Կարող եք սեղմել ալիքներից որևէ մեկի վրա և դիտել:  Դիտելու ընթացքում ցանկը տեսնելու համար կարող եք սեղմել Ctrl+L, կամ View մենյուից ընտրեք Playlist:



VLC ծրագրում վիդեոն մեծացնել/փոքրացնելու համար մկնիկով երկու անգամ սեղմեք դրա վրա: Նշեմ նաև, որ կան IPTV-ի համար հատուկ ծրագրեր, որոնցում հնարավոր է ավելի լավ դասակարգել փլեյլիսթներ և տեսնել հաղորդումների ժամանակացույցը: Նմանատիպ ծրագրերից է SimpleTV-ն, որը ներառում է նաև որոշ փլեյլիսթներ:

Ինչպես դիտել սմարթֆոնի կամ այլ սարքերի վրա

IPTV փլեյլիսթները հնարավոր է դիտել նաև սմարթֆոնների, պլանշետների և Smart հեռուստացույցների վրա: Դրա համար պետք է գտնել համապատասխան հավելվածը և այնտեղ գրել IPTV փլեյլիսթի հասցեն: Օրինակ կարող եք բացել Google Play-ը կամ App Store-ը և որոնել IPTV վերնագրով որևէ հավելված:


Smart հեռուստացույցները հիմնականում ունենում են IPTV կարգավորումների էջ, որտեղ պետք է ընդամենը գրել փլեյլիսթի հասցեն: 

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն