«Մատրիցա» ֆիլմի հայտնի Nokia հեռախոսը վերադառնում է թարմացված տեսքով ու պարամետրերով

Ամսաթիվ

HMD Global ընկերությունը որոշել է թարմացնել ու վերաթողարկել հայտնի Nokia 8110 հեռախոսը: Թարմացված տարբերակի կոչվում է 8110 4G, ինչից հետևում է, որ այս մոդելն աշխատելու է 4G ցանցով: Հիշեցնեմ, որ նախորդ տարի Nokia-ն վերաթողարկեց նաև հայտնի 3310 հեռախոսը: Թարմացված 8110 4G հեռախոսը հասանելի կլինի երկու գույներով՝ սև և դեղին (Banana Yellow):


Nokia 8110-ը աշխատելու է KaiOS օպերացիոն համակարգով, այսինքն այս մոդելը կարելի է համարել սմարթֆոն: Այս մոդելի մեջ կան Google Search, Maps, Facebook, Twitter և նույնիսկ Assistant ծառայությունները: Բնականաբար այս մոդելը տեխնիկական բնութագրերով այդքան բարձր ցուցանիշներ չունի, սակայն իր առջև դրված խնդիրների համար բավական է:


Nokia 8110 4G հեռախոսն ունի QVGA 2.4 դյույմանոց էկրան և 2ՄՊ հիմնական տեսախցիկ: Հեռախոսն ունի 1200 մԱ/ժ մարտկոց, ինչը բավականացնում է 48 ժամ երաժշտություն լսելու և 9 ժամ խոսելու համար:



Nokia 8110 4G հեռախոսը հասանելի կլինի մոտակա ամիսներին և կարժենա մոտ €80:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն