Ներկայացվեց աշխարհի առաջին սմարթֆոնը, որի մատնահետքի սկաները տեղադրված է էկրանի մեջ
Ամսաթիվ
Vivo ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Vivo X20 Plus UD սմարթֆոնը, որն առաջին անգամ ներկայացվել էր CES 2018 ցուցահանդեսի ժամանակ, սակայն գնի ու տեխնիկական պարամետրերի մասին տվյալներ չկար: Սա առաջին սմարթֆոնն է, որի մատնահետքի սկաները տեղադրված է էկրանի մեջ (ապակու և մատրիցայի արանքում): Clear ID FS9500 կոչվող սկաները արտադրվել է Synaptic ընկերության կողմից: Այն ամբողջովին թափանցիկ է և մատնահետքի սովորական սկաներների հետ համեմատ աշխատում է մի քանի անգամ ավելի դանդաղ:
Vivo X20 Plus UD սմարթֆոնն ունի 6,43 դյույմանոց Full HD էկրան, Qualcomm Snapdragon 660 պրոցեսոր, 4ԳԲ օպերատիվ հիշողություն և 128ԳԲ ներքին հիշողություն: Սմարթֆոնի մարտկոցը 3800 մԱ/ժ է: Սմարթֆոնի դիմացի տեսախցիկը 12ՄՊ է, իսկ հետևում տեղադրված է երկու սենսորով տեսախցիկ՝ համապտասխանաբար 24ՄՊ և 5ՄՊ:
Սմարթֆոնն աշխատում է Android 7.1.2 օպերացիոն համակարգով: Vivo X20 Plus UD սմարթֆոնը վաճառվելու է մոտ 600 դոլարով: