Instagram-ն արդեն ցուցադրում է օգտատիրոջ վերջին ակտիվության ժամը: Ինչպե՞ս անջատել
Ամսաթիվ
Android և iOS համակարգերի Instagram հավելվածի վերջին թարմացումներում ավելացել է նոր ֆունկցիա, որը ցույց է տալիս, թե վերջին անգամ երբ է օգտատերը եղել ցանցում: Ընկերոջ վերջին ակտիվության մասին ինֆորմացիան ցուցադրվում է direct նամակների բաժնում: Այսինքն, կարող եք տեսնել այն մարդկանց ակտիվության կարգավիճակները, ում հետ երբևէ նամակագրություն եք ունեցել:
Եթե չեք ցանկանում, որպեսզի Ձեր ընկերները տեսնեն Ձեր ակտիվության ժամերը, ապա կարող եք բացել հավելվածի կարգավորումները և անջատել նկարում ցուցադրված պարամետրը: Նկատի ունեցեք, որ այս պարամետրը անջատելու դեպքում Դուք զրկվում եք նաև Ձեր ընկերների ակտիվության ժամերը տեսնելուց: