Google Chrome-ում շուտով կներդրվի խանգարող գովազդների դեմ պայքարող ֆունկցիա

Ամսաթիվ

Դեռևս այս տարվա գարնանը հայտնի դարձավ, որ Google-ը նախատեսում է Chrome դիտարկչում ներդնել գովազդները թաքցնող ֆունկցիա: Ամիսներ առաջ Google-ը նմանատիպ փորձնական ֆունկցիա տեղադրեց Անդրոիդի Chrome Canary հավելվածում: Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Google-ը նախատեսում է Chrome-ում ներդնել այս ֆունկցիան 2018 թվականի փետրվարի երկրորդ կեսին:
Google Chrome-ում ներդրվող այս նոր ֆունկցիան թույլ կտա պայքարել խանգարող գովազդների դեմ: Այդպիսի գովազդներից են օրինակ «դուրս թռչող» պատուհանները, ամբողջ էկրանը զբաղեցնող գովազդները, աուդիո պարունակող վիդեո գովազդները, ինչպես նաև հետադարձ հաշվարկ պարունակող գովազդները, որոնք փակվում են ժամանակը լրանալուց հետո: Նմանատիպ բոլոր գովազդները բնութագրված են Coalition for Better Ads նախագծի կայքում, որին միացել է նաև Google-ը:
Անցանկալի գովազդների դեմ պայքարելու համար Google-ը ստեղծել է Ad Experience Report գործիքը, որի միջոցով կայքերի տերերը կարող են տեղեկանալ խախտումների մասին: Եթե ծանուցում ստանալուց հետո 30 օրվա ընթացքում խախտումը չվերացվի, ապա այդ կայքի գովազդները կարգելափակվեն Chrome-ի կողմից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն