Beeline-ը գործարկել է պրեմիում համարների առցանց աճուրդի և վաճառքի նոր հարթակ
Ամսաթիվ
Beeline ընկերությունը գործարկել է bid.beeline.am կայքը, որտեղ բոլոր ցանկացողները կարող են գնել պրեմիում կարգի համարներ: Նշեմ, որ այս կայքում տեղադրված համարները սպասարկման գրասենյակներում և առցանց խանութներում նախկինում վաճառքի ենթակա չեն եղել: bid.beeline.am հարթակում տեղադրված համարները հնարավոր է ձեռք բերել միայն այս հարթակում մինչև 2017թ. դեկտեմբերի 19-ը: Տվյալ պահին կայքում ներկայացված են 72 եզակի հեռախոսահամարներ:
bid.beeline.am հարթակում տեղադրված հեռախոսահամարները հնարավոր է գնել երկու տարբերակով՝ մինչև ս.թ. դեկտեմբերի 19-ը ֆիքսված գնով պատվիրել bid.beeline.am կայքից, կամ սպասել ժամկետի ավարտին և մասնակցել աճուրդի, որը կմեկնարկի 2017 թ․ դեկտեմբերի 19-ին, ժամը 20։00-ին: Աճուրդի ժամանակ բոլոր ազատ հեռախոսահամարների գները կիջնեն, սակայն յուրաքանչյուր հեռախոսահամարի վերջնական գինը կձևավորվի աճուրդի ընթացքում՝ կախված մասնակիցների առաջարկներից։ Աճուրդը կավարտվի դեկտեմբերի 20-ին, ժամը 20։00-ին։
Արժեքով 3 000 000 դրամը չգերազանցող համարների ձևակերպման համար Beeline-ն առաջարկում է անվճար առաքում Հայաստանում ցանկացած հասցեով կամ հաճախորդի կողմից նշված վաճառքի և սպասարկման գրասենյակ։ Պրեմիում համարների վաճառքի ու աճուրդի անցկացման հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կարող եք գտնել bid.beeline.am կայքում և Beeline-ի Ֆեյսբուքի պաշտոնական էջում: Կարող եք նաև զանգել 0611 անվճար համարով, կամ մոտենալ Beeline-ի ցանկացած վաճառքի և սպասարկման գրասենյակ: