Նոր հայկական «Արմֆոնիկ» հեռախոսները նախատեսված են երեխաների և մեծահասակների համար

Ամսաթիվ

Հայկական առաջին հեռախոսներ ու սմարթֆոններ արտադրող «Թի-Էս-Դի» ընկերությունը շուկա է մուտք գործել հերթական նորությամբ: «Արմֆոնիկ» կոչվող նոր հեռախոսները նախատեսված են փոքր երեխաների ու մեծահասակների համար: 


Այս նոր հեռախոսը հնարավորություն է ընձեռում նախապես ֆիքսել 4 համարներ և ստեղնի մեկ հպումով զանգահարել նախընտրած համարին: Հեռախոսի հետնամասում տեղադրված է SOS ահազանգի կոճակ, որը հնարավոր է փոխարինել նաև օգտագործողի նախընտրած մինչև 5 հեռախոսահամարով: 


Արմֆոնիկը համալրված է լապտերով, ռադիո ընդունիչով և MP3 նվագարկչով: Հեռախոսն ունի նաև microSD հիշողության քարտի բնիկ: Արմֆոնիկ հեռախոսները վաճառվում են 12.000 դրամով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն