Անդրոիդ և iOS համակարգերում կա մի հավելված, որը ցույց է տալիս, թե Դուք կամ Ձեր ընկերները ինչ անուններով են գրանցված այլ մարդկանց կոնտակտներում: GetContact հավելվածը նախևառաջ նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են իմանալ անծանոթ համարով զանգողի անունը: Հետաքրքիր է, որ հավելվածը ցուցադրում է նաև այն մարդկանց անունները, ովքեր երբևէ չեն օգտվել այս հավելվածից: Տեղեկացնեմ, որ այս հավելվածը տեղադրելու դեպքում թույլատվություն է հարցնում, որպեսզի Ձեր կոնտակտները սինխրոնիզացվեն ծրագրի տվյալների բազայի հետ: Եթե չեք ցանկանում, որ Ձեր հեռախոսի մեջ եղած կոնտակտները հայտնվեն այս ծրագրում, ապա կարող եք մերժել սինխրոնիզացիայի հրամանը: Կարող եք նաև Ձեր հեռախոսահամարը ջնջել այս ծրագրից, որպեսզի այն չհայտնվի այլ մարդկանց մոտ:
Հավելվածը ներբեռնելուց պետք է մուտ գորքեք հեռախոսի համարով կամ Ֆեյսբուքի պրոֆիլով: Այնուհետև կարող եք որոնել հեռախոսի համարը և սեղմել More Result կոճակի վրա:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ, կարդա նաև նմանատիպ գրառումները 😊