Թողարկվել է «Վարորդի Ընկեր» բջջային հավելվածը
Ամսաթիվ
Ֆեյսբուքի «Ճանապարհային Ոստիկանություն + Կարմիր Գծեր» խմբի ադմինիստրացիայի և Վարորդի Ընկեր ՀԿ-ի հիմնադիրների ջանքերով ստեղծվել է «Վարորդի Ընկեր» բջջային հավելվածը, որտեղ տեղադրված են ճանապարհային երթևեկության կանոնները, նշանների ու գշանշումների բացատրությունները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում կիրառվող տուգանքներն ու դրանց վարչական տույժերի չափերը:
«Վարորդի Ընկեր» հավելվածը ներառում է նաև որոշ օգտակար կայքերի հղումներ, որոնց շնորհիվ կարող եք բողոքարկել տուգանքները կամ տեսնել վարորդներին անհրաժեշտ այլ օգտակար տեղեկություններ:
«Վարորդի Ընկեր» հավելվածը հասանելի է Android և iOS համակարգերի համար և առայժմ գտնվում է նախնական փուլում: