Ինչպես օգտվել iOS 11-ում առկա է WiFi գաղտնաբառն այլ մարդկանց փոխանցելու գործառույթից
Ամսաթիվ
iOS 11 համակարգում կա մի օգտակար գործառույթ, որը թույլ է տալիս մոտակայքում գտնվող մարդկանց փոխանցել WiFi գաղտնաբառը: Այս գործառույթն աշխատում է միայն iOS 11-ով կամ Mac OS High Sierra օպերացիոն համակարգով աշխատող սարքերի միջև:
WiFi գաղտնաբառը տարածելու համար միակ պայմանն այն է, որ գաղտնաբառը ցանկացող մարդը լինի ձեր սարքի կոնտակտների մեջ: Եթե կոնտակտներում բացակայում է այդ մարդը, ապա կարող եք արագ ավելացնել Contacts հավելվածի միջոցով:
Ինչպես պահանջել WiFi գաղտնաբառը:
WiFi գաղտնաբառը պահանջելու համար պետք է բացել WiFi կապի բաժինը և ընտրել այն ցանցը, որին կպած է ընկերը: Այնուհետև պետք է մոտեցնել սարքը ընկերոջ սարքին և մի քանի վայրկյան անց ընկերոջ սարքի էկրանին կհայտնվի գաղտնաբառը փոխանցելու հարցումը: Այն հաստատելուց հետո ձեր սարքը կմիանա WiFi ցանցին: