Beeline-ը նվիրում է 1000 ՄԲ անվճար ինտերնետ: Ինչպե՞ս ստանալ նվերը


Բոլորովին վերջերս իմացա, որ Beeline ընկերությունն իր բաժանորդներին նվիրում է 1000 ՄԲ անվճար ինտերնետ: Նվերը ստանալու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը ներբեռնել My Beeline Armenia հավելվածը և գրանցվել: Նվիրված 1000 Մբ ինտերնետը հնարավոր կլինի օգտագործել 30 օրվա ընթացքում: Նշեմ, որ եթե Դուք արդեն ունեք միացված ինտերնետ փաթեթ, ապա տվյալ բոնուսը գումարվում է Ձեր գործող փաթեթին:

«My Beeline Armenia» հավելվածի միջոցով Beeline-ի բաժանորդները կարող են Android, iOS կամ Windows Phone սարքերով հեշտությամբ կառավարել իրենց հաշիվները, տեսնել մնացորդը, միացնել կամ անջատել կապի ծառայությունները, ստանալ հաշվի վերծանում և սակագնային փաթեթի ու միացված ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն:

«My Beeline Armenia» հավելվածով օգտատերերը կարող են նաև կատարել առցանց վճառումներ և Բիլայնի առցանց խանութից պատվիրել SIM-քարտեր, սմարթֆոններ և այլն:

«My Beeline Armenia» հավելվածն անվճար հասանելի է Google Play, App Store և Windows Store առցանց խանութներում, իսկ վեբ տարբերակով մուտք գործելու համար հարկավոր է անցնել im.beeline.am հղումով: