Youtube-ի որոնման արդյունքները ֆիլտրող հրամաններ
Ամսաթիվ
Հաճախ Youtube-ի որոնման արդյունքներում չեն ցուցադրվում այն վիդեոները, որոնք իրականում ուզում էիք տեսնել, կամ դրանք ցուցադրվում են որոնման արդյունքների ներքևի հատվածներում: Որոնման արդյունքներն ավելի արդյունավետ դարձնելու համար գոյություն ունեն ֆիլտրեր, որոնք տեսնելու համար պետք է ամեն անգամ բացել ֆիլտրերի բաժինը և ընտրել դրանք:
Պարզվում է, որ որոնման ֆիլտրերը կարելի է կիրառել նաև անմիջապես որոնման դաշտի մեջ: Այս դեպքում որոնման և ֆիլտրելու գործընթացը կդառնա ավելի արդյունավետ և արագ: Ֆիլտրերը գրելու համար պետք է որոնվող արտահայտության վերջում դնել ստորակետ և գրել անհրաժեշտ բառը: Եկեք տեսնենք, թե ինչ տեքստային ֆիլտրեր կարող ենք գրել`
Apple, channel - ցուցադրվում են կանալները:
concert, show - ցուցադրվում են ուղիղ եթերները:
Bruce Lee, movie - ցուցադրվում են ֆիլմերը:
Tata Simonyan, playlist - ցուցադրվում են փլեյլիսթերը:
Titanic, short - ցուցադրվում են 4ր.ից կարճ վիդեոները:
Titanic, long - ցուցադրվում են 20ր.ից երկար վիդեոները:
Yerevan, 3d- ցուցադրվում են 3d վիդեոները:
concert, live - ցուցադրվում են ուղիղ եթերները:
Yerevan, 360 - ցուցադրվում են 360° վիդեոները:
Yerevan, HD - ցուցադրվում են HD վիդեոները:
Yerevan, 4K - ցուցադրվում են 4K վիդեոները:
Armenia, hour - ցուցադրվում են 1 ժամ առաջ տեղադրված վիդեոները: Կարող եք նաև օգտագործել today (օր), week (շաբաթ), month (ամիս) և year (տարի) բառերը:
Տղամարդիկ, cc - ցուցադրվում են ենթատեքստ պարունակող վիդեոները:
allintitle:"Հայաստան ջան" - ցուցադրվում են այն վիդեոները, որոնց վերնագրերը պարունակում են որոնվող բոլոր բառերը:
+iPhone -Samsung - ցուցադրվում են այն վիդեոները, որոնց մեջ առկա են գումարման + նշանին հաջորդող բառերը, և բացակայում են - նշանին հաջորդող բառերը:
Yerevan, hd, year, long - Կարող եք նաև միաժամանակ գրել որոշ ֆիլտրեր: Այս օրինակի դեպքում կցուցադրվեն Yerevan-ի հետ կապված բոլոր այն HD վիդեոները, որոնք տեղադրվել են վերջին մեկ տարում և երկար են 20ր.-ից: