Android համակարգի Gboard հավելվածում ավելացել է անգլերեն ստեղնաշարով հայատառ գրելու հնարավորութոյւն
Ամսաթիվ
Android համակարգի համար գոյություն ունի Gboard հավելված, որը ստեղծվել է Google-ի կողմից: Հավելվածը տեղադրելուց հետո կարող եք Ձեր Անդրոիդի հիմնական ստեղնաշարը փոխարինել Gboard-ով և օգտվել այս ստեղնաշարի մի շարք առավելություններից:
Gboard-ի վերջին թարմացման մեջ ավելացել է նաև հայերենի համար մի օգտակար գործառույթ (տեղեկացրեց Արթուր Տեր-Գրիգորյանը): Այսուհետ հնարավորություն կլինի Gboard -ի անգլերեն ստեղնաշարի վրա գրել հայատառ: Այսինքն, օգտատերերը սեղմելու են անգլերեն տառեր, իսկ էկրանին հայտնվելու են հայերեն տառերը:
Հայերենի փոխակերպման նոր ֆունկցիայից օգտվելու համար պետք է նախևառաջ տեղադրեք Gboard հավելվածը և լեզուների ցանկից ընտրեք Armenian (abc ➡ հայերեն):