2 նոր խաղ ArmPhone սմարթֆոններ արտադրող TSD ընկերության կողմից


Հայկական ArmPhone և ArmTab սարքեր արտադրող Technology and Science Dynamics ընկերությունը թողարկել է միանգամից 2 նոր խաղ Android և iOS հեռախոսների համար: Առաջին խաղը կոչվում է Carrot Thief: Այս խաղում պետք է օգնել ճագարին հաղթահարել խոչընդոտները և հնարավորինս քիչ քայլերով հավաքել գազարները: Խաղում հնարավորություն կա նաև ստեղծել սեփական լեվելները:
TSD ընկերության կողմից թողարկված երկրորդ խաղը կոչվում է Viking Sail: Այս խաղում պետք է օգնել վիկինգներին հաղթահարել խոչընդոտները և նավարկել հնարավորինս շատ տարածություն:

Carrot Thief և Viking Sail խաղերն անվճար հասանելի են Google Play-ում և App Store-ում:
Ներբեռնել