Ավարտվեց «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ը

Ամսաթիվ


Հուլիսի 30-ին տեղի ունեցավ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի փակման արարողությունը։ 7 օր շարունակ մասնակիցները կենցաղ կիսեցին Սևանի ափին՝ վրաններում։ Սամմիթը հյուրընկալեց ավելի քան 1000 մասնակիցների և հյուրերի, որոնց թվում էին ՝ 100 ստարտափներ և ծրագրավորողների թիմեր, մենթորներ, դասախոսներ, բիզնես ոլորտի հաջողակ ներկայացուցիչներ, լրագրողներ և այլոք։ Այս տարվա մրցանակային ֆոնդը կազմեց ավելի քան $45,000, որը բաշխվեց 18 թիմերի միջև։

Բացի գումարային մրցանակներից, սամմիթի մասնակիցները ստացան բացառիկ հնարավորություն շփվել բազում հաջողակ ստարտափերների և բիզնեսմենների հետ։ Այս տարի բացի հրավիրված ամենօրյա դասախոսներից կիրառվեց նաև «CampFire Talks» ֆոմատը, որտեղ հաջողակ բիզնեսմենները խոսում էին իրենց հաջողության ճանապարհի մասին՝ խարույկի շուրջ։ Այդ ձևաչափով խոսակցությունները նաև օգնեցին սամմիթի մասնակիցների նոր կապեր ձեռք բերել, որը հետագայում կարող է նպաստել ստարտափի զարգացմանը։

3 մրցութային օրերի ընթացքում անցկացվեցին 7 մրցույթներ։ Սամմիթի գլխավոր աջակից «Բիլայն Հայաստան»-ի շնորհիվ Սևանում հնարավոր դարձավ անցկացնել 24-ժամյա ծրագրավորողների կոդավորման մրցույթ։

Սամմիթի գլխավոր գործընկեր «Ամերիաբանկ»-ը շնորհեց «Big Battle»-ի գրան պրին՝ $8000, որը հաղթող թիմը խոստացավ չհուսահատեցնել իրեն հավատոցղներին։ Այդ թիմը «ANIX»-ն էր, որի գաղափարը հաճախորդների սպասարկամ որակը բարելավելն է։ Նշենք, որ բոլոր մրցույթների հաղթողներին որոշել են այդ ոլորտում հաջողության հասած մարդիկ, ովքեր ընդգրկվել են 4-6 հոգուց բաղկացած ժյուրիի կազմում։

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը փակման արարողությանը նշեց․

-«Սևան Ստարտաթ Սամմիթ»-ը կարելի է համարել հաջողված նախագիծ, որը տեղի ունեցավ կամզկաերպիչների, գործընկերների, աջակիցների և իհարկե մասնակիցների շնորհիվ։ Հույս ունենք, որ հետագայում արդեն կլսեք «Seaside Startup Summit»-ի մասին, որը տեղի կունենա աշխարհի տարբեր ծայրերում։
Նշենք, որ սամմիթը կազմակերպել են «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը, «ԳլոբաԷյԷմ» ՀԿ-ն, «ՓՄՁ ԶԱԿ»-ը և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն