Սիսիանի ավագ դպրոցի աշակերտը ստեղծել է դպրոցական զանգի ավտոմատացված համակարգ


Սիսիանի ավագ դպրոցի 11-րդ դասարանում սովորող և նույն դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Էդգար Պողոսյանը ստեղծել է CleverSentry կոչվող նախագիծը, որն իրենից ներկայացնում է դպրոցական զանգի ավտոմատացված համակարգ: CleverSentry նախագծի կարգախոսքն ՝ «Ապագան սկսվում է դպրոցից»:
CleverSentry-ն (հայերեն թարգ.՝ Խելացի ժամապահ) նախատեսված է դպրոցների ավանդական զանգի մեխանիզը փոխելու համար: Այս համակարգի միջոցով դպրոցի զանգը հնչում է ավտոմատ կերպով և այլևս կարիք չի լինի հետևել ժամացույցին ու զանգը տալ: CleverSentry համակարգում առաջին դասի զանգից հետո հնչում է նաև պետական օրհներգը:

Էդգարի նշում է, որ կան դպրոցներ, որտեղ տագնապի ազդանշանը չի տարբերվում սովորական զանգից: Պարզապես աշակերտներին զգուշացնում են, որ տագնապի դեպքում զանգն ավելի երկար է հնչում: CleverSentry համակարգում լուծված է նաև այս խնդիրը: Համակագրում տագնապի համար կա հատուկ նախատեսված ազդանշան:
CleverSentry համակարգն հնարավոր է նաև այնպես կարգավորել, որ դասամիջոցներին երգեր միանան: Օրինակ կարող են հնչել հայրենասիրական երգեր, կամ օրվա իրադարձությանը համապատասխան երգեր (ծննդյան օրեր, պետական տոներ և այլն):
CleverSentry համակարգից հնարավոր է օգտվել ինչպես համակարգչից, այնպես էլ սմարթֆոնից: Տվյալ պահին Էդգարը պայմանավորվածություն է ձեռք բերում դպրոցների հետ՝ այս համակարգը ներդնելու համար: Համակարգ գրանցվելու համար կարող եք դիմել ներքևում նշված կոնտակտային տվյալներից:
Հեռ.՝ 098-708-707
Էլ. փոստ՝ info@csentry.com
Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/csentry/