Ինչպես միացնել Windows-ի անպետք ֆայլերի ընդլայնված մաքրումը

Ամսաթիվ
Windows օպերացիոն համակարգում աշխատանքի ընթացքում կուտակվում են բազմաթիվ անպետք ֆայլեր, որոնցից պարբերաբար պետք է ազատվել: Նշեմ, որ այստեղ խոսքը տասնյակ գեգաբայթերի մասին է, ինչը խնդիրներ կարող է առաջացնել քիչ ծավալ ունեցող համակարգիչների վրա:


Windows օպերացիոն համակարգն իր մեջ ունի մի ծրագիր, որը նախատեսված է հենց նմանատիպ ֆայլերը մաքրելու համար: Այս ծրագիրը կոչվում է Disk Cleanup: Ծրագիրը գտնելու համար Start Menu-ում գրեք cleanmgr: Բացելուց հետո պետք է նշեք անհրաժեշտ ջնջվող ֆայլերի տեսակների դիմաց և վերջ:


Պարզվում է, որ այս ծրագիրն ունի նաև ընդլայնված ռեժիմներ: Առաջին ռեժիմը տեսնելու համար պետք է ծրագիրը բացեք run as administrator ռեժիմով:


Եթե ցանկանում եք տեսնել cleanmgr ծրագրի ամենաընդլայնված ռեժիմը, ապա պետք է բացեք command promp ծրագիրը և դրա մեջ գրեք հետևյալ տեքստը՝ %systemroot%\system32\cmd.exe /c cleanmgr /sageset:65535 & cleanmgr /sagerun:65535



Վերջում նշեմ, որ Disk Cleanup ծրագրով կարող եք մաքրել օրինակ Windows-ի թարմացման անպետք ֆայլերը, նախորդ Windows-ից մնացած ֆայլերը (Windows.old թղթապանակ), ինտերնետի և համակարգչի ժամանակավոր ֆայլերը և այլն:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն