Վաղը կմերկնարկի «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ը
Ամսաթիվ
«Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա վրանային բիզնես
ֆորումը, որն արդեն երկրորդ տարին է կազմակերպվում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից,
այս տարի տեղի կունենա հուլիսի 24-ից 31-ը։ Որպես գլխավոր գործընկեր և ֆորումի հիմնական միջոցառման`
«Big Battle»-ի գլխավոր մրցանակի տրամադրող, նախաձեռնությանն է միացել Ամերիաբանկը:
2017թ. Սամմիթը կկազմակերպվի կրկին Սևանա լճի
ափին: Աշխարհի տարբեր երկրներից հրավիրված ավելի քան 100 ստարտափ թիմեր, հրեշտակ ներդրողներ,
ծրագրավորողներ, բիզնես թրեյներներ, մենթորներ 7 օր շարունակ կլինեն մրցույթներով,
քննարկումներով և բացահայտումներով հագեցած բիզնես միջավայրում և կվայելեն իրենց հանգիստը ամռան ամենահայտնի, ամենաակտիվ
և ամենաարդյունավետ միջոցառման շրջանակներում:
Սա հերթական մեծ քայլն է նոր որակի համագործակցության
հարթակ ստեղծելու գործընթացում, հարթակ, որտեղ հարյուրավոր մարդիկ կարողանում են ձեռք
բերել նոր, ամուր կապեր, կրթվել, կատարելագործվել, մրցակցել իրենց գաղափարներով և հաղթել,
վայելել հանգիստն ու զվարճանալ: Սամմիթի նպատակն է դառնալ խթան ստարտափ
համակարգի զարգացման համար։ Այս գործում այժմ իր ներդրումը կունենա նաև Ամերիաբանկը:
Այս տարվա սամմիթն ունի
բազմաթիվ նորարարություններ և ծրագրեր, որոնք չէն եղել անցյալ տարի, այդ թվում՝ առաջին
անգամ Հայաստանում կանցկացվի «Camp Fire Pitch» ձևաչափով միջոցառումը, որի
ընթացքում ստարտափները կներկայացնեն իրենց pitch-երը Հայաստանից և արտասահմանից
հրավիրված ներդրողներին։ Ծրագրավորողների համար հատուկ մշակվել է campathon-ը, որը
կտևի մի ամբողջ օր: Մեկ շաբաթվա ընթացքում սամմիթի մասնակիցներին հասանելի կլինեն նաև
բազմաթիվ ժամանցային ծրագրեր: