Գլոբալ փոփոխություններ Սկայպի նոր տարբերակում: Ինչպես տեղադրել և փորձարկել


Որոնման էջը բազմաֆունկցիոնալ է և թույլ է տալիս կատարել որոնումներ, ինչպես նաև օգտվել հատուկ ներդրված հավելվածներից ու բոթերից: Այս բաժնում աստիճանաբար կավելացվել նաև նոր ծառայություններ և բոթեր:

Ծրագրի երկրորդ բաժինը՝ չաթը նախատեսված է հաղորդագրություններ ուղարկելու և ստանալու համար:

Լուսանկարներ բաժինը նման է Snapchat ծրագրին: Այս բաժնում օգտատերերը կարող են միանգամից նկարվել հատուկ էֆեկտներով և լուսանկարը կամ տեսանյութը ուղարկել ընկերներին:

Նոր Skype-ում օգտատերերը կարող են նաև սմայլիկներ դնել հաղորդագրություններին (Ֆեյսբուքի Մեսենջերի նման):

Նոր Skype-ում հայտնվել է նաև գրեթե բոլոր Մեսենջերներում ու ծառայություններում առկա «Պատմությունները»: Այստեղ դրանք կոչվում են Highlights:
Skype-ի թարմացումներն առայժմ հասանելի են միայն Անդրոիդ տարբերակում և աստիճանաբար կտարածվեն նաև մյուս պլատֆորմերի վրա: Անդրոիդի փորձնական տարբերակը կարող եք ներբեռնել օրինակ apkmirror կայքից: