Ինչպես ակտիվացնել Windows 10-ի ծրագրերի ու խաղերի «Ամբողջ էկրանով» ռեժիմը


Հաճախ անհրաժեշտություն է առաջանում Windows օպերացիոն համակարգի ունիվերսալ ծրագրերը դիտել ամբողջ էկրանով, սակայն հավելվածի վերևի հատվածում դրա համար նախատեսված կոճակ չկա: Այսպիսով, UWP հավելվածները ամբողջ էկրանով դիտելու համար պետք է սեղմել Win + Shift + Enter ստեղնաշարի կոճակները: Սա աշխատում է Windows 10-ի կարգավորումներում, խաղերում, Edge դիտարկչում, վիդեո նվագարկիչում, Skype-ում ու Windows 10-ի մնացած հավելվածներում:

Ամբողջ էկրանի ռեժիմում հավելվածը փակելու և կառավարելու կոճակները տեսնելու համար պետք է մկնիկը պահեք էկրանի վերևի հատվածում: Նշեմ նաև, որ ամբողջ էկրանի ռեժիմից դուրս գալու համար կարող եք նորից սեղմել նույն կոճակները: