Surro Music: Նոր հայկական սթրիմինգ հավելված երաժշտասերների համար


Surro-ն (Surround) երաժշտության սթրիմինգի հայկական ծառայություն է, որը օգտատերերին հնարավորություն է տալիս լսել արտոնագրված երաժշտություն: Surro-ն մի հարթակ է, որը մեկ տեղում հավաքում է հայտնի կատարողներին և երաժշտասերներին:

Օգտատերերի գտնվելու վայրից կախված՝ Surro-ն առաջարկում է համապատասխան երաժշտություն: Այսինքն՝ հնարավոր է լսել տվյալ պահին մոտակայքում ամենաշատը լսվող կատարումները:

Հետևելով նախընտրած կատարողի էջին՝ օգտատերը ստանում է տվյալ կատարողի մասին նորություններ և երաժշտական թարմացումներ: Օգտատերը կարող է պահել դրանք իր անձնական դարանում, ստեղծել սեփական երգացանկ, գրել մեկնաբանություններ և կիսվել:

Surro ծառայությունից օգտվելու առաջին 7 օրն անվճար է, իսկ հետագայում պետք է բաժանորդագրվել: Հավելվածն առայժմ հասանելի է միայն Անդրոիդ համակարգի համար, իսկ iOS տարբերակը կթողարկվի շուտով: