Հարավ-Կորեացին ուսումը կիսատ թողնելով հիմնել է խաղեր արտադրող ընկերություն, որը շուկայական արժեքով առաջ է անցել LG Electronics-ից


Վաճառքի հենց առաջին օրը Հարավ-Կորեական Netmarble Games-ի ակցիաների գները IPO-ի մեկնարկից առաջ հայտարարած գնի հետ համեմատ աճել են 3.2%-ով: Այսպիսով, Netmarble Games-ի շուկայական կապիտալիզացիան հասել է $12,2 միլիարդ դոլարի: Այս ցուցանիշով Netmarble Games-ը անցավ LG Electronics-ին:

Խաղեր արտադրող ընկերությունների մեջ Netmarble-ը շուկայական կապիտալիզացիայի ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Այս ընկերությունից ավելի բարձր ցուցանիշներ ունեն միայն շուկայում առկա «մեծ խաղացողները»՝ Sony, Activision, Nintendo և Electronic Arts ընկերությունները:

Netmarble Games-ը հիմնադրվել է 2000 թվականին Պան Ջուն Հյուկի կողմից, ով ուսումը կիսատ թողնելով լքել է ավագ դպրոցը և զբաղվել համակարգչային խաղերի մշակմամբ: Netmarble Games-ի առավել հայտնի ու շահութաբեր խաղերից է Lineage II: Revolution խաղը: Ընկերության մնացած խաղերին կարող եք ծանոթանալ այստեղ: