Ավարտվեց IT Futsal Cup 2017 առաջնությունը:


IT Futsal Cup-ը Հայաստանյան ՏՏ ընկերությունների միջև անցկացվող ֆուտբոլի մրցաշար է, որին այս տարի մասնակցում էին 35 թիմեր: Կիրակի ԵՊՀ սպորտ համալիրում կայացան այս առաջնության եզրափակիչ ու 3-րդ հորիզոնականի խաղերը:
Այսպիսով, առաջնության հաղթող ճանաչվեց Synopsys United թիմը, որը եզրափակիչում 1-0 հաշվով հաղթեց Optym թիմին: Synopsys SG-ն էլ իր հերթին 6-3 հաշվով հաղթեց Ginosi թիմին և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

