Globbing և Onex ծառայությունները պատվերներ կառաքեն նաև Չինաստանից


Արտասահմանից պատվերների արագ առաքման հայկական Globbing և Onex ծառայությունները պատվերներ կառաքեն նաև Չինաստանից: Այսինքն, կարող եք օնլայն գնումներ կատարել Չինական կայքերից և որպես առաքման հասցե նշել այս ծառայությունների տրամադրած հասցեները: Globbing-ն արդեն սկսել է առաքումը Չինաստանից, իսկ Onex-ը կսկսի առաքել մայիսի 22-ից:

Քանի որ Չինական ամենահայտնի օնլայն խանութներից մեկը՝ AliExpress-ը պատվերներ չի առաքում Չինաստանում, այդ պատճառով պետք է առաքման հասցեն ուղարկեք վաճառողին առանձին նամակով: Չինական Taobao.com հայտնի կայքերից մեկն էլ առաքում է Չինաստան, սակայն հասանելի է միայն չինարենով: Կարող եք այս կայքը թարգմանել Google Translate-ով: Իսկ ահա Gearbest.com կայքը հասանելի է անգլերեն տարբերակով և ունի Չինաստան առաքելու գործառույթ:
