Google AutoDraw-ն գուշակում է, թե ինչ է նկարում օգտատերը ու առաջարկում է պատրաստի օբյեկտը


Google ընկերությունը թողարկել է AutoDraw կոչվող օնլայն ծառայությունը, որը կարողանում է գուշակել, թե ինչ է նկարում օգտատերը և նկարելու ընթացքում առաջարկում է պատրաստի պատկերը:
Այսինքն, եթե ցանկանում եք օրինակ շուն նկարել, սակայն Ձեր նկարելու ունակությունները մեղմ ասած այդքան էլ լավը չեն, ապա կարող եք մոտավոր նկարել շան պատկերի նման մի բան, իսկ Google-ը ավտոմատ կգուշակի որ շուն եք նկարում ու կառաջարկի շան պատրաստի պատկեր:

Առաջարկվող պատկերի վրա սեղմելով կարող եք այն տեղադրել նկարի մեջ ու վերջնական աշխատանքը պահպանել համակարգչի մեջ:

AutoDraw ծառայությունը աշխատում է ինչպես բջջային սարքերի, այնպես էլ համակարգիչների վրա: