Xiaomi-ն ներկայացրել է Intel չիպով աշխատող «խելացի» մարզակոշրիկներ
Ամսաթիվ
Xiaomi-ն ներկայացրել է Intel Curie պրոցեսորով աշխատող խելացի մարզակոշիկներ, որոնք կոչվում են 90 Minutes Ultra Smart: Մարզակոշիկներում ներդրված պրոցեսորը իրական ժամանակում հավաքագրում և հաշվարկում է օգտատիրոջ քայլքի կամ վազքի մասին տվյալներ (արագություն, անցած հեռավորություն, ծախսած կալորաներ և այլն):
Ներդրված պրոցեսորը կարող է նաև ինքնուրույն պարզել՝ օգտատերը վազում է, քայլում, թե ժայռ է մագլցում: Խելացի մարզակոշիկն ամբողջությամբ լիցքավորումից հետո կարող է աշխատել 60 օր:
Այս խելացի մարզակոշիկները վաճառվելու են մի քանի գունային երանգներով և հասանելի են լինելու ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: Մարզակոշիկները վաճառվելու են 43 դոլարով: