Ինչպես Անդրոիդում ակտիվացնել նոր Google Assistant ձայնային օգնականը

Ամսաթիվ

Google ընկերությունը ամիսներ առաջ ներկայացրեց Google Pixel սմարթֆոնները, որոնք աշխատում են Android Nougat օպերացիոն համակարգով և ներառում է Google Assistant ծրագիրը: Այս ծրագիրը  ձայնային օգնական է, որով հնարավոր է կառավարել սմարթֆոնը կամ համացանցից ստանալ անհրաժեշտ ինֆորմացիան: Այսինքն սա Apple Siri համակարգի նման համակարգ է:

Google Assistant-ը սկզբնական շրջանում հասանելի էր միայն Google Pixel սմարթֆոնների վրա, սակայն մի քանի շաբաթ առաջ Google-ը որոշեց այն հասանելի դարձնել Android Marshmallow և Nougat համակարգերի բոլոր օգտատերերի համար:

Այսպիսով եկեք տեսնենք, թե ինչպես կարող եք տեղադրել այս ծրագիրը և օգտվել դրանից:

1. Ձեր սմարթֆոնը պետք է աշխատի Android Marshmallow կամ Nougat համակարգերով:

2. Ձեր հեռախոսի ինտերֆեյսի լեզուն պետք է դրված լինի անգլերեն:

3. Ձեր հեռախոսի վրա պետք է տեղադրված լինի Google Play Service-ի վերջին տարբերակները (10.2.98 կամ բարձր):

4. Ձեր հեռախոսի վրա պետք է տեղադրված լինի  Google App-ի վերջին տարբերակը (6.14.12.21 կամ բարձր):

Ձեր սմարթֆոնում տեղադրված Google Play Service-ի և Google App-ի տարբերակները տեսնելու համար կարգավորումներում բացեք հավելվածների էջը և սեղմելով համապատասխան հավելվածների վրա ստուգեք տեղադրված տարբերակների թվերը:


Եթե Ձեր սմարթֆոնի մեջ տեղադրված չեն պահանջվող տարբերակները, ապա պետք բաժանորդագրվեք այդ ծրագրերի բետա տարբերակներին և Google Play-ից թարմացնեք, կամ էլ ներբեռնեք Apkmirror կայքից:


Նշված թարմացումներն անելուց հետո պետք է մտնեք այս ծրագրերի կարգավորումների էջը և մաքրեք ծրագրերի քեշն ու կուտակած տվյալները:


Այս գործողություններից հետո կարող եք սեղմած պահել հեռախոսի Home կոճակը և օգտվել Google Assistant-ից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն