Google-ը թողարկել է Android O համակարգի նախնական տարբերակը

Ամսաթիվ

Օրեր առաջ Google-ը ներկայացրեց հաջորդ Android-ի նախնական տարբերակը, որի անունը բնականաբար սկսվելու է O տառով, սակայն դեռ հայտնի չի, թե այդ տառով սկսվող որ քաղցրավենիքի անունն է ընտրվելու: Այս համակարգն արդեն հասանելի է ներբեռնման համար և առաջին հերթին նախատեսված է ծրագրեր մշակողների համար: Google-ն առայժմ չի բացում բոլոր խաղաքարտերը, սակայն նոր օպերացիոն համակարգի մասին որոշ տեղեկություններ արդեն կան: Google-ը հերթական անգամ փորձել է լավացնել էներգախնայողությունը: Նոր Անդրոիդում Google-ը շարունակելու է ֆոնային ռեժիմում աշխատող ծրագրերի կրճատումը, որպեսզի էներգիայի ծախսը հասցնի նվազագույնի:

Android O-ում հայտնված մյուս փոփոխությունը կապված է ծանուցումների ցուցադրման հետ: Նոր համակարգում հնարավորություն կա խմբավորել ծանուցումները ըստ բաժինների (կանալների) և ավելի լավ կառավարել դրանց ցուցադրումը: Կարող եք նաև հետաձգել ծանուցման կարդալը և որոշակի ժամանակ անց այն նորից կհայտնվի:



Նոր Անդրոիդում Google-ը թույլ է տալու, որպեսզի ծրագրավորողները հավելվածների համար ստեղծեն այսպես կոչվող «հարմարվող նշաններ», որոնք հեռախոսի թեմայից կախված կփոխեն իրենց արտաքին տեսքը:



Android O-ում հայտնվելու է նաև «Նկարը նկարի մեջ» ֆունկցիան, որի միջոցով կարող եք միաժամանակ աշխատել և դիտել տեսանյութեր: Android O-ում բարելավվելու է նաև բազմապատուհանային ռեժիմը: Այսինքն կարող եք միաժամանակ օգտվել մի քանի հավելվածներից (Samsung սմարթֆոններում սա վաղուց կա):

Android O-ում կան նաև բազմաթիվ փոփոխություններ ծրագրավորողների համար (նոր Java կոմպոնենտներ, WebView-ի բարելավվում և այլն):

Android O Developer Preview համակարգն առայժմ հնարավոր է տեղադրել Nexus 5X, Nexus 6P, Nexus Player, Pixel, Pixel XL, Pixel C սարքերի, կամ համակարգչի վրա տեղադրված էմուլյատորի վրա:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
1 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

1 մեկնաբ.: