Opera դիտարկչի նոր տարբերակում հայտնվել է կայքերի ակնթարթային բեռնման ֆունկցիա
Ամսաթիվ
Opera դիտարկչի 43-րդ տարբերակում ավելացել են մի քանի փոփոխություններ, որոնցից ամենակարևորը ինտերնետ կայքերի ակնթարթային բեռնման ֆունկցիան է: Ակնթարթային բեռնման ֆուկցիան ուսումնասիրում է հաճախ բացվող կայքերը և դիտարկչի հասցեի դաշտում այդ կայքերի հասցեները հավաքելու ընթացքում հետևի ֆոնում ավտոմատ բեռնում է այդ կայքը: Այսինքն հասցեն հավաքելուց հետո եթե բացեք այդ կայքը, ապա այն ակնթարթորեն կցուցադրվի:
Opera 43-ում տեղ գտած մյուս կարևոր փոփոխություններից է Profile Guided Optimization-ի կիրառումը: PGO-ն դա ծրագրի կոմպիլյատորի հատուկ մեխանիզմ է, որը թույլ է տալիս օպտիմիզացնել և արագացնել ծրագրի աշխատանքը:
Opera 43-ում հեշտացվել է նաև հղումների տեքստերը նշելու ֆունկցիան: