Այս նախագծով Ձեր նկարած պատկերները կարող եք դարձնել իրականին ավելի մոտ

Ամսաթիվ
Քրիստոֆեր Հեսսեն ստեղծել է Edges2cats կոչվող մի հետաքրքիր նախագիծ, որը կարողանում է օգտատերերի կողմից նկարած կատուները դարձնել իրականին ավելի մոտ: Պետք է ընդամենը բացել այս կայքը, համապատասխան մոդուլի ձախ մասում նկարներ պատկերը և սեղմել process կոճակը:

Այս նախագիծը ստեղծվել է Google-ի կողմից ստեղծված TensorFlow ինքնուսուց համակարագի վրա: Բացի Edges2cats-ից, Քրիստոֆերը ստեղծել է նաև այլ նմանատիպ մոդուլներ, որոնցով հնարավոր է նկարել կոշիկներ, պայուսակներ և շենքեր:


Հիշեցնեմ, որ բլոգի նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի նմանատիպ մի դեպքի, երբ հայրը փորձել էր կենդանացնել որդու նկարած պատկերները:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն