Ucom Mediaroom-ով կարող եք դիտել հեռուստատեսային ալիքներն անմիջապես սմարթֆոնի կամ պլանշետի էկրանից
Ամսաթիվ
Ucom ընկերությունը թողարկել է Mediaroom հավելվածը, որի միջոցով օգտատերերը կարող են ցանկացած վայրում դիտել հեռուստատեսային ալիքներն անմիջապես սմարթֆոնի կամ պլանշետի էկրանից: Այս առաջարկից կարող են օգտվել Ucom հեռուստատեսության ծառայությունից օգտվող բոլոր բաժանորդները՝ ընտրելով փաթեթներից որևէ մեկը և վճարելով համապատասխան ամսավճարը
Ծառայությունից օգտվելու համար պետք է կատարեք հետևյալ քայլերը՝
1.Ակտիվացրեք ծառայությունը՝ այցելելով Ucom-ի ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոն:
2.Ձեր հեռուստացույցի Menu-ի Extras ենթաբաժնում կակտիվանա Mobile TV ենթաբաժինը, որտեղ էլ գեներացվում են Mediaroom-ի ակտիվացմանկոդերը:
3.Բեռնեք Ucom Mediaroom հավելվածը Ձեր շարժական սարքում App store-ից կամ Play Store-ից:
4.Մուտք գործեք հավելված, սեղմեք «Սկսել» կոճակը և հայտնված պատուհանում մուտքագրեք հեռուստացույցի Mobile TV ենթաբաժնում գեներացված կոդը:
5.Սեղմեք «Միանալ» կոճակը և հաստատեք միացումը:
Mediaroom հավելվածը թույլ է տալիս նաև կառավարել տանն առկա բոլոր հեռուստատեսային սարքերը և վիրտուալ հեռակառավարման վահանակի միջոցով գործողություններ իրականացնել անմիջապես շարժական սարքի էկրանից: