Microsoft Windows-ի և Office-ի բոլոր տարբերակների պաշտոնական ISO ֆայլերը ներբեռնող գործիք
Ամսաթիվ
Բլոգի նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի Microsoft-ի կայքում տեղադրված մի էջի, որտեղ javascript կոդ աշխատացնելուց հետո հնարավոր էր դառնում ներբեռնել Microsoft Windows-ի բոլոր տարբերակների պաշտոնական ISO ֆայլերը: Սակայն վերջերս այդ էջն անհասանելի է և հայտնի չէ, թե երբ նորից հասանելի կլինի:
Սակայն պետք չի հուսահատվել, քանի որ ծրագրավորողներն արդեն հասցրել են ստեղծել մի գործիք, որը թույլ է տալիս շատ հեշտ ներբեռնել Microsoft Windows-ի և Office-ի բոլոր տարբերակների պաշտոնական ISO ֆայլերը ներբեռնող գործիք: Այս կայքի աշխատանքի հիմքում ընկած է Microsoft-ի պաշտոնական կայքը:
Այս ծրագրով ISO ֆայլերը ներբեռնելու համար պետք ընդամենը աջ կողմից ընտրեք համատասխան ծրագիրը և ձախ հատվածից ընտրել ծրագրի տարբերակն ու լեզուն: Վերջում կարող եք անմիջապես ծրագրի մեջից ներբեռնել Ձեր ընտրած ծրագիրը կամ պետք է սեղմեք հասցե գեներացնող կոճակի վրա և Ձեր ընտրած ծրագրի հասցեն ավտոմատ կպատճենվի համակարգչի հիշողության մեջ: Ներբեռնելու համար պետք է այդ հասցեն տեղադրեք (paste) և բացեք ինտերնետ դիտարկչում:
Հ.Գ.
Որոշ օգտատերերի մոտ ծրագիրը ցուցադրում է դատարկ սպիտակ էկրան և ոչ մի օպերացիոն համակարգ չի ներբեռնում: Այս խնդիրը լուծելու համար բացեք Ձեր Internet Explorer-ի կարգավորումները և միացրեք նկարում ցուցադրված պրոտոկոլները: