Գործողությունների ավտոմատացման Microsoft Flow ծառայությունը հասանելի է բոլորի համար

Ամսաթիվ

Microsoft ընկերությունը հասանելի է դարձրել բոլորի համար Flow ծառայությունը, որի բետա տարբերակը ներկայացվել էր ս.թ. ապրիլին: Flow-ն հանդիսանում է IFTTT ծառայության նման ծառայություն և նախատեսված է գործողությունները ավտոմատացնելու համար: Նմանատիպ ծառայությունները թույլ են տալիս ինչ-որ պայմաններից կախված կատարել որոշակի գործողություններ (օրինակ նամակ ստանալու դեպքում դրա մեջ պարունակվող նկարը պահպանել Dropbox-ի վրա):



Ի տարբերություն IFTTT-ի, որը թույլ է տալիս կապել երկու պարզ գործողությունները միմյանց, Microsoft Flow-ն թույլ է տալիս կապել մի քանի գործողություններ: Օրինակ կարող եք ինչ-որ բառ պարունակող թվիթը միաժամանակ ուղարկել նամակով և գրել այն Google Drive-ի վրա: IFTTT-ի դեպքում նման բան ստանալու համար պետք է ստեղծեք երկու սցենարներ, որոնց պայմանները նույնն են, իսկ գործողությունները տարբեր:


IFTTT-ի հետ համեմատած Flow-ն նաև տարբերվում է ներգրավված ծառայություններով, որոնք ավելի շատ մասնագիտական ու աշխատանքային են: IFTTT-ում առկա ծառայությունները հիմնականում ինտերնետի հետ են կապված: Սակայն ներգրավված ծառայությունների քանակով IFTTT-ն առավելություններ ունի՝ Flow-ում կան 58 ծառայություններ, IFTTT - ում՝ 366:


Microsoft Flow-ի բջջային հավելվածը թույլ է տալիս ստեղծել կոճակներ, որոնք սեղմելու դեպքում կկատարվեն գործողությունները: Այսինքն այս դեպքում պետք չի ստեղծել պայմաններ: Օրինակ կարող եք սեղմել կոճակը և Microsoft Visual Studio Online-ում build անել Ձեր պրոյեկտը, կամ կարող եք սեղմել կոճակը և Ձեր տնօրենը նամակ կստանա, որ այսօր աշխատանքի չեք գնալու:


Microsoft Flow-ի անվճար տարբերակը թույլ է տալիս կատարել ամսական 750 սցենարներ: Այդ սահմանափակումը հանելու համար պետք է ամսական վճարեք 5$:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն