iPhone 7-ը նոր MacBook Pro-ին միացնելու համար պետք է գնեք 19$ կամ 25$ արժողությամբ ադապտերներ
Ամսաթիվ
Օրեր առաջ Apple-ը ներկայացրեց MacBook Pro նոր նոթբուքները, որոնց վրա առկա չեն USB բնիկները: Փոխարենը այս նոր նոթբուքների վրա կան 4 հատ Thunderbolt 3 ինտերֆեյսով USB Type-C 3.1 բնիկներ (առանց Touch Bar-ի մոդելի վրա դրանք երկու հատ են):
Apple-ի այս նորամությունը ունի նաև մի քանի բացասական կողմեր, որոնցից մեկն այն է, որ iPhone 7 սմարթֆոնները հնարավոր չի լինի միանգամից միացնել MacBook Pro-ին: Այսինքն այդ գործողության համար պետք է գնեք $19 դոլարանոց USB Type-C to USB կամ $25 դոլարանոց Lighting to Thunderbolt հատուկ ադապտերներ: Ստացվում է, որ Apple-ի վերջին մոդելի մի ապրանքը մյուս վերջին մոդելի ապրանքին միացնելու համար պետք է գնեք Apple-ի կողմից ստեղծված հատուկ ադապտեր :) Իհարկե հնարավորություն կա հեռախոսը համակարգչին միացնել նաև անլար ռեժիմում, սակայն այդ դեպքում շատ ֆունկցիաներ չեն աշխատի (օրինակ չեք կարող անմիջապես համակարգչից լիցքավորել հեռախոսը):
Apple-ը վաճառքի է հանել նաև Thunderbolt 3 to Thunderbolt 2 ադապտեր, որն արժի 49 դոլար: Այս ադապտերով հնարավոր է Thunderbolt 2 ինտերֆեյսով սարքերը միացնել նոր MacBook Pro-ներին, կամ Thunderbolt 3-ով աշխատող նոր սարքերը միացնել հին Mac-երին: