Ինչպես տեղադրել և խաղալ PES 2017-ը Android համակարգում
Ամսաթիվ
Խաղն արդեն հասանելի է Google Play-ում
KONAMI ընկերությունը մի քանի շաբաթ առաջ թողարկեց PES 2017 ֆուտբոլային սիմուլյատորը, որը տվյալ պահին հասանելի է PlayStation, XBox և PC պլատֆորմերի համար: Առայժմ Google Play-ում կամ նմանատիպ այլ պաշտոնական խանութներում այս խաղի Android տարբերակը չկա, սակայն համացանցում հայտնվել է խաղի apk ֆայլը, որը հնարավոր է տեղադրել Android համակարգում:
1.Ներբեռնեք apk ֆայլը:
2.Տեղադրեք այն հեռախոսի մեջ (install): Եթե չեք կարողանում տեղադրել apk ֆայլը, ապա հեռախոսի կարգավորումներում միացրեք Unknown source պարամետրը: Տեղադրելուց հետո չբացեք խաղը:
Այս գործողությունների հետո հեռախոսի ծրագրերի ցանկում գտեք և բացեք PES 2017 խաղը: Եթե նշված քայլերը ճիշտ եք արել, ապա խաղի հետ կապված խնդիրներ պետք է չառաջանան: Եթե data ֆայլը դանդաղ է ներբեռնվում, ապա կարող եք փորձել ներբեռնել torrent տարբերակով: