Google Noto նոր տառատեսակների ընտանիքը ներառում է աշխարհի բոլոր լեզուները և անվճար հասանելի է բոլորի համար
Ամսաթիվ
Google ընկերությունը թողարկել է Noto կոչվող տառատեսակների նոր ընտանիքը, որը ներառում է աշխարհի բոլոր լեզուները և պարունակում է ավելի քան 110 հազար նշան: Այս տառատեսակներում բաց թողնված չի Յունիկոդի ոչ մի նշան: Google-ը այս տառատեսակները ստեղծել է 5 տարիների ընթացքում՝ Monotype և Adobe ընկերությունների աշխատակիցների օգնությամբ:
Noto անունը առաջացել է «No more tofu» բառակապակցությունից, որը նշանակում է այլևս ոչ մի tofu (երբ համակարգիչը չի կարողանում ցուցադրել որևէ նշան, ապա այն ցուցադրում է դատարկ քառակուսի նշան (⯐), որն էլ կոչվում է tofu): Այսինքն Google-ը այս տառատեսակներով պայքարում է բացակայող նշանների դեմ:
Noto տառատեսպակները հասանելի են բոլորի համար և ցանկացած օգտատեր կարող է ներբեռնել դրանք: Ամբողջական փաթեթի ծավալը 472Մբ, որտեղ հիմնականում մեծ ծավալ են զբաղեցնում չինական ընտանիքի տառատեսակները: Հնարավորություն կա նաև Noto-ի կայքից ընտրել համապատասխան լեզվի տառատեսակները և ներբեռնել:
Noto տառատեսակները հնարավոր է օգտագործել սեփական ծրագրերում, բջջային հավելվածներում և իհարկե վեբ կայքերում:
Ի դեպ, այս տառատեսակները վեբ կայքերում տեղադրելու ուղեցույցում ցուցադրում է նաև հայերեն տառատեսակի օգտագործման եղանակը:
շքեղ ա :)
ReplyDelete