Ինչպես անվճար տեղադրել ցանկացած ծրագիր iPad-ի կամ iPhone-ի վրա (առանց jailbreak)

Ամսաթիվ

iOS համակարգն իրենից ներկայացնում է փակ օպերացիոն համակարգ և ունի մի շարք սահմանափակումներ: Այդ սահմանափակումները հանելու համար օգնության է գալիս jailbreak-ը, որը ցավոք iOS-ի վերջին տարբերակների համար բավականին ուշ է թողարկվում: Օրինակ iOS 10 համակարգի համար առայժմ jailbreak չկա և այս դեպքում պետք է փնտրենք այլ լուծումներ: iOS-ի ամենանշանակալի սահմանափակումներից մեկն այն է, որ հնարավոր չի այլ միջավայրերից տեղադրել հավելվածներ կամ խաղեր: Այսինքն կա միայն մեկ տարբերակ՝ ներբեռնել դրանք App Store-ից: Սակայն վերջերս հայտնաբերել եմ այս սահմանափակումը հանող մի մեթոդ, որի մասին այսօր կկիսվեմ ձեզ հետ:

1. Բացեք այս կայքը և ձեր օպերացիոն համակարգից կախված ներբեռնեք Cydia Impactor ծրագիրը:

2. Միացրեք iPad կամ iOS սարքը համակարգչին:

3. Բացեք ներբեռնված ծրագիրը և ոչինչ մի սեղմեք:

4. Որևէ կայքից ներբեռնեք ցանկացած ծրագրի ipa ֆայլ (ipa-ն iOS համակարգի հավելվածի ստանդարտ ֆորմատն է, օրինակ Անդրոիդում apk է: Ipa ֆայլը կարող է իրենից ներկայացնել ինչպես օրիգինալ հավելվածը, այնպես էլ դրա մոդիֆիկացված կամ crack արված տարբերակը: Այսինքն դա կարող է լինել օրինակ ինչ-որ հավելված, որը App Store-ում վաճառվում է գումարով: ipa ֆայլեր կարող եք ներբեռնել օրինակ այս կայքից):

5. Մկնիկով քաշեք և տեղադրեք ներբեռնված ipa ֆայլը Cydia Impactor ծրագրի վրա:


6. Գրեք iTunes-ի օգտանունն ու գաղտնաբառը: Հատուկ այս նպատակով կարող եք iCloud-ում գրանցել նոր հաշիվ, կամ օգտագործել ձեր ընթացիկ հաշիվը:


7. Հաստատեք սերտիֆիկատի մասին տեղեկացնող հաղորդագրությունը: Եթե ձեր ընթացիկ հաշիվը հանդիսանում է դեվելոփերի հաշիվ և այդ հաշվով թեստավորում եք ձեր ստեղծած հավելվածները, ապա հնարավոր են որոշակի խնդիրներ առաջանան: 


8. iPad-ի կամ iOS-ի վրա բացեք կարգավորումների էջը, այնուհետև պրոֆիլների էջը: Կախված օպերացիոն համակարգի տարբերակից այդ էջը տարբեր տեղեր է գտնվում (“Settings >> General >> Profiles & Device Management” կամ “Settings >> General >> Device Management” կամ “Settings >> General >> Profiles”):


8. Սեղմեք Developer app բաժնում հայտնված սերտիֆիկատի վրա և բացված էջում սեղմեք Trust:


9. Այս քայլերից հետո կարող եք ստուգել ձեր սարքի հավելվածների ցուցակը և կտեսնեք, որ ipa ֆայլը հաջողությամբ տեղադրվել է: Օրինակ ես այս մեթոդով տեղադրեցի Puffin դիտարկիչը, որը App Store-ում արժի 3.99$: 


Այս հավելվածով կարող եք բացել և տեսնել ֆլեշ փլեյեր պարունակող ինտերնետ կայքերը: Օրինակ կարող եք խաղալ ֆլեշ խաղեր կամ դիտել սպորտային հեռարձակումներ:

P.S.
Վերջում ավելացնեմ, որ այս հնարքը կատարում եք ձեր իսկ գիտությամբ ու ցանկությամբ, այսինքն հետագա խնդիրների համար (եթե դրանք առաջանան իհարկե) ես պատասխանատվություն չեմ կրում :)

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն