ARMOJI հավելվածով կարող եք ուղարկել հայկական էմոջիներ


App Store-ում հայտնվել է iOS համակարգի համար նախատեսված ARMOJI հավելվածը, որը թույլ է տալիս խոսակցության մեջ օգտագործել հայկական էմոջիներ:

Հավելվածը ներբեռնելուց հետո անհրաժեշտ է մտնել iOS համակարգի կարգավորումները և ավելացնել ARMOJI ստեղնաշարը:
Նշեմ, որ հավելվածը վճարովի է և արժի 1.99 ԱՄՆ դոլար: