Հետաքրքիր ապրանքներ AliExpress-ից


Հարգելի այցելուներ, շարունակում եմ բլոգում ներկայացնել AliExpress կայքից հետաքրքիր ու յուրօրինակ ապրանքներ:
Pokemon GO մարտկոց

Այս արտաքին մարտկոցը ստեղծված է վերջերս մեծ իրարանցում առաջացրած Pokemon Go խաղի Պոկեբոլի (գնդակի) տեսքով: Մարտկոցի վրայի լույսերը օգտագործման իրավիճակից կախված վառվում են կապույտ, կարմիև և սպիտակ գույներով:
Արժեք՝ սկսած 15 դոլարից
Պետք է որոնել՝ pokeball power bank
Փոքր միկրոֆոն սմարթֆոնի համար
Փոքր միկրոֆոն սմարթֆոնի համար

Այս փոքր միկրոֆոնը նախատեսված է սմարթֆոնների, պլանշետների և համակարգիչների համար (iOS, Android, Windows, MacOS և այլն):
Արժեք՝ սկսած 3 դոլարից
Պետք է որոնել՝ mini microphone smartphone
Գինու բացիչ-կախազարդ
Գինու բացիչ-կախազարդ

Այս փոքր բացիչը կարող եք կախել բանալուց և ցանկացած ժամանակ ձեռքի տակ ունենալ գինու բացիչ:
Արժեք՝ սկսած 1 դոլարից
Պետք է որոնել՝ mini wine opener keychain
USB սառնարան
USB սառնարան

Այս փոքր սառնարանը կարող միացնել համակարգչի կամ նոթբուքի USB բնիկին ու Ձեր սիրած ըմպելիքները պահել սառը վիճակում:
Արժեք՝ սկսած 15 դոլարից
Պետք է որոնել՝ mini usb fridge
Մագնիսական գնդիկներ
Մագնիսական գնդիկներ

Այս փոքր մագնիսական գնդիկներով հնարավոր է ստանալ գեղեցիկ եռաչափ օբյեկտներ:
Արժեք՝ սկսած 4 դոլարից
Պետք է որոնել՝ Neodymium Magnetic Balls