«ВКонтакте»-ն ստեղծել է Prisma հավելվածի նման հավելված
Ամսաթիվ
«ВКонтакте»-ն iOS և Android սմարթֆոնների համար ստեղծել է լուսանկարներին հատուկ էֆեկտներ հաղորդող Vinci հավելվածը, որն իրականում հանդիսանում է վերջերս մեծ տարածում գտած Prisma հավելվածի կրկնօրինակը: Հավելվածը տվյալ պահին ունի 20 ֆիլտրեր, որոնք հիմնականում կրում են հայտնի գեղանկարիչների անունները: Հավելվածի միջոցով մշակված լուսանկարները հնարավոր է պահպանել հեռախոսի մեջ կամ տարածել սոցիալական ցանցերում:
Հիշեցնեմ, որ Prisma հավելվածը թողարկվել է ս.թ. հունիսի 11-ին և սկզբնական շրջանում հասանելի էր միայն iOS-ի համար: Հավելվածի թողարկվելուց մի քանի օր անց պարզ դարձավ, որ Mail.Ru Group հոլդինգը (որին է պատկանում նաև «ВКонтакте»-ն) ներդրումներ է արել այս նախագծի մեջ: