WWDC2016: Apple-ը ներկայացրեց iOS 10-ը


Երեկ WWDC 2016 համաժողովի ժամանակ Apple-ը ներկայացրեց մի շարք նորություններ: Եկեք համառոտ տեսնենք, թե ինչ փոփոխություններ կան iOS 10 համակարգում:
Արգելափակման էկրան
- 3D Touch ֆունկցիայի միջոցով հնարավոր է տեսնել ծանուցումների մասին ավելի մանրամասն տվյալներ
- Մատը աջից ձախ տեղաշարժելու դեպքում բացվում է տեսախցիկը, իսկ ձախից աջ՝ Widget-ները
- Control Center-ի վրա տեղադրվել են լրացուցիչ վահանակներ և կոճակներ
- Raise to Wake ֆունկցիան ավտոմատ միացնում է iPhone-ի էկրանը, երբ այն վերցնում եք կամ շարժում
Siri
- Ծրագրավորողներին հնարավորություն է տրվել իրենց ծրագրերում ներդնել Siri ձայնային օգնականին
- Siri-ն ավելի է կատարելագործվել և ունակ է կատարել ավելի շատ ֆունկցիաներ

Apple Photos
- Լուսանկարների հավելվածն արդեն կարող է ճանաչել օբյեկտներ լուսանկարների վրա: Դա թույլ է տալիս դասավորել և որոնել լուսանկարները որոշակի պահանջներին համապատասխան: Օրինակ կարող եք գտնել բոլոր այն լուսանկարները, որտեղ կան լեռնեռ, կատուներ, ինչ-որ մարդիկ և այլն
- Ծրագիրը կարող է նաև ընտրված լուսանկարներով ստեղծել սլայդշոուներ

Apple Maps
- iOS 10-ի քարտեզներն ավելի խելացի են դարձել: Համակարգը կարող է հուշել և առաջարկել ճանապարհներ, որոնք տվյալ պահին Ձեզ օգտակար կլինեն
- Ծրագրավորողներին հնարավորություն է տրվել իրենց ծրագրերում ներառել Apple Maps-ի ֆունկցիաները

Apple Music
- Զգալի փոխվել է ծրագրի ինտերֆեյսը
- Ավելացել է երգի բառերը ցուցադրող էկրան
- Բարելավվել է առաջարկվող երգերի ֆունկցիան

Apple News
- Զգալի փոխվել է ծրագրի ինտերֆեյսը
- Օգտատերերը կարող են բաժանորդագրվել վճարովի թերթերին

Apple Home
- Ավելացել է «Խելացի տուն»-ը կառավարելու համար հատուկ հավելված
- Սմարթֆոնի միջոցով հնարավոր կլինի միացնել/անջատել բնակարանի լույսը, նայել դռան դիտանցքի վիդեոն, կառավարել կենցաղային տեխնիկան և այլն

iMessage
- Էմոջիները մեծացել են 3 անգամ
- Հնարավոր է ավտոմատ փոխել տեքստերը համապատասխան էմոջիներով
- Ավելացել է տեքստի չափսերն ու տեսքը փոխելու հնարավորություն
- URL հասցեների դեպքում ցուցադրվում է դրանց նախնական դիտումը և որոշակի գործողություններ
- iMessage-ը դառնում է բաց և հասանելի ծրագրավորողների համար

Phone
- Phone հավելվածը ստացել է VOIP հավելվածների հետ աշխատելու հնարավորություն (օր. WhatsApp)

Այլ փոփոխություններ
- Օգտատերերին հնարավորություն է ընձեռնվել ջնջել iOS-ի ստանդարտ հավելվածները՝ ծավալ ազատելու նպատակով: Այդ հավելվածները տեղադրվել են App Store-ում և հնարավոր է առանձին-առանձին ներբեռնել կամ թարմացնել
- iPad-ի վրա Safari-ն հնարավոր է կիսել երկու մասի

iOS 10-ի վերջնական տարբերակը օգտատերերի համար հասանելի կլինի ս.թ. սեպտեմբերին, իսկ ծրագրավորողների համար այժմ հասանելի է iOS 10 beta 1 տարբերակը: Օգտատերերի համար բետա տարբերակը հասանելի կլինի հուլիսին: