Opera-ն համամիտ չէ Microsoft-ի հետ և իրեն է համարում ամենաէներգիախնայող դիտարկիչը


Վերջերս Microsoft-ը փորձարկում էր արել, որի արդյունքում ապացուցել էր, որ Microsoft Edge դիտարկիչն ամենաքիչ հոսանքն է պահանջում: Microsoft-ի փորձարկման արդյունքներով Opera դիտարկիչը երկրորդ հորիզոնականում էր: Սակայն Opera դիտարկչի հեղինակները հակառակն են պնդում: Ըստ նրանց Microsoft-ը մանրամասն չի հայտնում փորձարկման արդյունքները, իսկ իրենց կողմից կատարված նմանատիպ փորձարկման արդյունքում Opera-ն առաջ է անցել Edge-ից մոտ 22%-ով: Հիշեցնեմ, որ վերջերս Opera դիտարկչում ավելացել է հատուկ էներգախնայող ռեժիմ: