Ներկայացվեց գերհզոր OnePlus 3 ֆլագմանային սմարթֆոնը



Սմարթֆոնն աշխատում է 64 բիթանոց Qualcomm Snapdragon 820 4 միջուկանի պրոցեսորով, որոնոցից երկուսը աշխատում են 2.2 ԳՀց-ով, իսկ մյուս երկուսը՝ 1.62 ԳՀց-ով: Սմարթֆոնի վրա տեղադրված է Adreno 530 վիդեոադապտեր և 6Գբ LPDDR4 օպերատիվ հիշողություն: OnePlus 3-ի ներքին հիշողությունը 64 Գբ է և չունի microSD քարտ տեղադրելու հնարավորություն:

OnePlus-ի առջևի տեսախցիկը 16 Մպ է, որը նկարահանում է նաև 4K հոլովակներ: Այս տեսխացիկով հնարավոր է նաև նկարել RAW լուսանկարներ (առանց սեղմման): Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 8Մպ է, որը կգոհացնի սելֆիների սիրահարներին:

OnePlus 3 սմարթֆոնն աշխատում է երկու SIM քարտով և 4G LTE ցանցով: Սմարթֆոնի վրա տեղադրված են նաև Wi-Fi 802.11 a/b/g/n/ac, Bluetooth 4.2 և NFC մոդուլները: Տվյալների փոխանակման և մարտկոցի լիցքավորման համար օգտագործվում է USB-C բնիկը: Սմարթֆոնի մարտկոցը 3000 մԱ/ժ է, որը լիցքավորվում է Dash Charge տեխնոլոգիայով: Այն թույլ է տալիս 30 րոպեի ընթացքում մարտկոցը լիցքավորել 63% տոկոսով:

Antutu-ով ծրագրով փորձարկման արդյունքում OnePlus 3-ը հավաքում է 142 215 միավոր, որն իսկապես շատ բարձր ցուցանիշ է:

OnePlus 3-ի վրա տեղադրված է Oxygen ֆիրմային մոդուլով աշխատող Android 6.0.1 Marshmallow օպերացիոն համակարգը: OnePlus 3 սմարթֆոնն արդեն վաճառքի է հանվել և արժի ընդամենը 399 Եվրո: Ի տարբերություն նախորդ OnePlus-ների, այս մոդելը կարելի է օնլայն խանութից ձեռք բերել առանց հրավերի: