Ինչպես գտնել ցանկացած ֆայլի ուղիղ հղումը և միանգամից ներբեռնել այն



Սակայն Google-ի որոնման ֆունկցիան իրականում թույլ է տալիս նշել, թե հատկապես ինչ տեսակի կայքերում փնտրի որոնվող ինֆորմացիան և ինչ ֆորմատի ֆայլ ենք փնտրում: Որպեսզի երկար-բարակ չգրեք այդ արտահայտությունները Google-ի որոնման դաշտում, կարող եք օգտվել Filechef կայքից: Այս կայքի միջոցով կարող եք հաշված վայրկյանների ընթացքում գտնել ինչպես որոնվող ինֆորմացիան, այնպես էլ այդ նույն դոմեյնում գտնվող այդ ինֆորմացիա:

Օրինակ փորձենք Filechef-ով որոնել Windows 7 արտահայտությունը: Այնուհետև բացված արդյունքների մեջ սեղմելով կայքերից որևէ մեկի վրա կբացվի Windows 7-ի ISO-ն պարունակող ինչ-որ թղթապանակ, որտեղ կարող ենք գտնել նաև այլ ծրագրերի ISO ֆայլեր: Կարող եք նաև մի մակարդակ վերև բարձրանալ և տեսնել վերևի թղթապանակի պարունակությունը:

Վերջում ավելացնեմ, որ նշված կայքի միջոցով մի քանի որոնումներ կատարելուց հետո Google-ը կարող է ժամանակավոր չցուցադրել արդյունքները, այդ պատճառով խորհուրդ կտամ օգտվել ինտերնետ դիտարկչի «Անտեսանելի» ռեժիմից: Օրինակ Chrome-ի դեպքում կարող եք այս ռեժիմը բացել սեղմելով Ctrl+Shift+N: